![](/banners/BeFunky-design.jpg)
Բաքվում գյուլենականների դեմ գործողություն է իրականացվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/504965fc7dd150083ac360d29e146b78.jpg)
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Բաքվում գործողություն է իրականացվել թուրք ընդդիմադիրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների նկատմամբ։
Հաղորդվում է, որ Սախիլ ավանում օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում խուզարկվել է Ռիզվան Ռաշիդ օղլուի բնակարանը (1983թ. ծ.)։ Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 159 գիրք և 9 ամսագիր, որոնց քարոզչությունն ու տարածումը Ադրբեջանում արգելված է։
Միաժամանակ, Լոքբատան ավանում հայտնաբերվել է արգելված 56 գիրք։
Նշվում է, որ այն անձինք, որոնց տներում անցկացվել է խուզարկություն, եղել են նուրսիստներ։