Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարան է անցել 3 կուսակցություն

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալով՝ Վրաստանում հոկտեմբերի 8-ին կայացած ընտրությունների արդյունքում խորհրդարան է անցել երեք կուսակցություն: Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության վերջնական արդյունքները, հայտնում է TASS-ը։

ԿԸՀ-ի տեղեկություններով՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ընտրողները ձայների 48.68%-ը, «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը՝ 27.11 տոկոս, իսկ «Վրաստանի հայրենասերների դաշինքը»՝ 5.01 տոկոս ձայն:

Քաղաքական մյուս միավորումները, որոնք մասնակցել են խորհրդարանական ընտրություններին, չեն կարողացել հավաքել ընտրողների ձայները 5%-ը, որն անհրաժեշտ էր Վրաստանի խորհրդարան մուտք գործելու համար։

Ինչպես հայտնել է Վրաստանի ԿԸՀ-ն, ընտրությունների վերջնական արդյունքներով՝ խորհրդարանում 77 տեղից իշխող «Վրացական երազանքը» ստացել է 44 տեղ, Միխայիլ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժումը»՝ 27 տեղ, իսկ «Վրաստանի հայրենասերների դաշինքը»՝ 6 տեղ:

Վրաստանի խորհրդարանը բաղկացած է 150 պատգամավորից՝ 77-ը ընտրվում է կուսակցական ցուցակներով, 73-ը՝ միամանդատ ընտրատարածքներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս