Բրյուսելը պատրսատ է դադարեցնել հետաքննությունը «Գազպրոմի» գործով. FT
Հնգամյա հակամենաշնորհային հետաքննությունից հետո Բրյուսելը պատրաստվում է ստորագրել նախագծային համաձայնագիր «Գազպրոմի» հետ, գրում է Financial Times-ը։
«Այդ քայլը (նախագծային համաձայնագրի ստորագրումը) կարող է լինել վերջի սկիզբը»,- հայտարարել է մրցակցության հարցերով եվրոպացի հանձնակատար Մարգարետ Վեստագերը։
Համաձայնագրի պայմաններով՝ «Գազպրոմը» իրավական պարտավորություններ կունենա իր բիզնեսի և գների կանոնավորման հարցում։ Նախագիծը ներառում է գործարքներ կոմերցիոն կարևոր հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ շոշափում է «Գազպրոմի»՝ Եվրոպայում իր գերիշխող դերի չարաշահումների թեման։
Այդուհանդերձ, որոշ փորձագետներ կարծում են, որ Եվրոպական հանձնաժողովի և «Գազպրոմի» միջև համաձայնագիրը կարող է սառեցվել Սիրիայի և Ուկրաինայի պատճառով Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների սառեցման հետևանքով։