Բաժիններ՝

Նոր մանրամասներ ԵՄ պաշտոնյաներին տեղափոխող ինքնաթիռի կործանումից

Հայտնի է դարձել, որ Մալթայում աղետի ենթարկված թեթևշարժիչանի ինքնաթիռում ենթադրաբար գտնվել է ԵՄ 5 պաշտոնյա, հայտնում է Times of Malta թերթը։

Պարբերականը, հղում կատարելով Լուկա քաղաքի օդանավակայանի իր աղբյուրներին, նշում է, որ զոհված պաշտոնյաները աշխատել են Եվրամիության սահմանների պահպանության վերջերս ստեղծված գործակալությունում (Frontex)։

Ականատեսների տեղեկություններով՝ ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել՝ չհասնելով թռիչքուղուն, ինչից հետո սկսել է այրվել։

Պարբերականը հաղորդում է, որ ինքնաթիռը Լյուքսեմբուրգից ուղևորվում էր Լիբիայի Միսուրատա քաղաք։

Ներկայումս փրկարարները որոնում են ողջ մնացած ուղևորների։ Ինքնաթիռը կարող էր փոխադրել շուրջ 10 անձի:

https://www.youtube.com/watch?v=nbaWdZ_13T0

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս