Շտայնմայերը դեմ է Հալեպի պատճառով հակառուսական պատժամիջոցներ սահմանելուն

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը դեմ է Սիրիայի Հալեպ քաղաքի շուրջ ստեղծված իրադրության պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուն: Այս մասին նա հայտարարել է ARD հեռուստաալիքի եթերում:

Շտայնմայերի կարծիքով՝ Եվրամիության կողմից սահմանափակիչ միջոցներ կիրառելու սպառնալիքը կարող է բացասաբար ազդել Սիրիայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքի վրա:

Նախարարը նշվել է, որ պատժամիջոցները չեն օգնի կանխել հումանիտար ճգնաժամը, ինչը շտապ միջոցներ է պահանջում:

«Նույնիսկ ընդհակառակը, դրանք կարող են փակել բանակցությունների հնարավորության պատուհանը, որոնք մեզ անհրաժեշտ են»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31