Թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով Թուրքիայում կալանավորվել է մոտ 35 հազար մարդ, հայտարարել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը:
Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահների տեղակայումը բանակցային գործընթացի տարր է, այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը մեղադրել է Ռուսաստանին սիրիական ճգնաժամի խորացման մեջ:
Սիրիացի ապստամբները թուրքական տանկերի աջակցությամբ հարձակվում են Սիրիայի Դեմոկրատական ուժերի դիրքերի վրա (SDF), որոնք գերազանցապես բաղկացած են քրդական Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներից (YPG), հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը:
Ադրբեջանի Զարդաբի շրջանում տղամարդը գլխատել է իր կնոջը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ճապոնիայի Ուցունոմիա քաղաքի այգիներից մեկում պայթյունների հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս 3-ը տուժել է, հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:
Ռուսաստանի Ռյազան քաղաքի 10 հարկանի շենքերից մեկում կենցաղային գազի պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 15 մարդ վնասվածքներ է ստացել:
Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 22-ին, Վրաստանի Զուգդիդի շրջանի 3 ընտրական տեղամասերում կայացած կրկնակի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ հաղթել է «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Էդիշեր Տոլորայան, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով իշխող կուսակցության նախընտրական շտաբին:
Հայտնի թուրք պատմաբան, ամերիկաբնակ Թաներ Աքչամը թուրքական Т24 պարբերականին տված հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչպես է 1915թ. օսմանյան բանակի շարքերում ծառայող հայ զինվորը փրկել Էնվեր փաշայի՝ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի կյանքը:
Եմենի հարցով ՄԱԿ-ի դեսպանորդ Ուլդ ալ-Շեյխը կոչ է արել բոլոր կողմերին պայմանավորվել երկրում ևս 3 օրով հրադադարի երկարաձգման շուրջ:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրմը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է միջոցներ ձեռնարկել Իրաքում, քանի որ բավարարված չէ Վաշինգտոնի և Բաղդադի խոստումներով, թե «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) անդամները չեն մասնակցի Մոսուլի գրավմանը:
Լիտվայում հոկտեմբերի 23-ին երկրի 68 ընտրատարածքներում անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։
Իրաքի կառավարական զորքերը մտել են ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաք տանող ճանապարհին տեղակայված վերջին բնակավայրը, հայտնում է Al Sumaria արաբական հեռուստաալիքը:
Սիրիայում Ռուսաստանի խնդիրը ահաբեկչական կազմակերպություններից ազատագրելն է ու երկրի փլուզումը կանխելը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Գեթիսբերգ քաղաքում իր ելույթի ժամանակ պատմել է, թե ինչով է զբաղվելու նախագահության 100 օրվա ընթացքում, եթե հաղթանակի նախագահական ընտրություններում:
Սիրիական Հալեպ քաղաքում թեժ մարտեր են ընթանում այն բանից հետո, ինչ շաբաթ օրն ավարտվեց հրադադարի եռօրյա ժամկետը, հայտնում են սիրիացի ակտիվիստները:
WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի աշխատակազմի ղեկավար Ջոն Պոդեստայի նոր նամակները:
Իրաքի խորհրդարանը արգելք է սահմանել ալկոհոլի վաճառքի, ներկրման ու արտադրության վրա:
Իտալիայում չունեւորների թիվը հասել է 2005 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշին: Այս մասին հայտնել է Caritas միջազգային բարեգործական կազմակերպությունը:
Tesla Model 3 նոր էլեկտրոմոբիլի շնորհանդեսի ժամանակ ընկերության ղեկավար Իլոն Մասկը խոսել է Ուկրաինայի մասին:
«Այս ընտրություններում նախագահական բանավեճերն ավելի կարեւոր դեր խաղացին, քան նախորդներում. Մասամբ այն պատճառով, որ երկու թեկնածուներն էլ չեն վայելում հասարակության համակրանքը: Մարդիկ հարցի տակ են դնում Դոնալդ Թրամփի խառնվածքն ու Հիլարի Քլինթոնի վստահելիությունը»:
«Ընդհանուր լեզուն այդքան էլ հաճախ չի արտահայտվում, որքան կցանկայինք: Միաժամանակ ընդհանուր լեզվի բացակայությունը լրացվում է ինչ-որ չափով ղեկավարների` աշխատանքներն այս ձեւաչափում շարունակելու պատրաստակամությամբ»,-հայտարարել է խոսնակը:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել և ցինիզմ է որակել Հալեպում ստեղծված իրավիճակի կապակցությամբ արևմտյան մի շարք երկրների դիրքորոշումը, այն է՝ մեղադրել ՌԴ-ին հումանիտար ճգնաժամի մեջ: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, դա ցինզմ է այն դեպքում, երբ Արևմուտքը հանգիստ հետևում է, թե ինչպես է «ան-Նուսրա»-ն խափանում սննդամթերքի մատակարարումները:
ՄԱԿ-ի տվյալներով` Մոսուլից կարող է փախչել մինչև 1 մլն մարդ: Թե նրանցից քանիսն ի վերջո կհայտնվեն Գերմանիայում` Մյուլերը դժվարացել է պատասխանել: «Ես դա ասել չեմ կարող, սակայն դա շատ դրամատիկ իրադրություն կլինի»,- ասել է նա:
ԱՄՆ ներկայիս վարչակազմը, հայտարարելով նոր պատժամիջոցներ կիրառելու հավանականության մասին, նպատակ է հետապնդում վերջնականապես խզելու հարաբերությունները Ռուսաստանի հետ: Նման դիտարկում РИА Новости-ի հետ զրույցում արել է ՌԴ փոխարտգ&ործնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հոկտեմբերի 20-ին և 21-ին Մոսուլում մահապատժի են ենթարկել 284 մարդու: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի անվտանգության ծառայությունների մի աղբյուրի։
Աշխարհահռչակ հայազգի երգչուհի Շերն իր հիացմունքն է հայտնել Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի առնչությամբ: Այս մասին երգչուհին գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:
Ռուսաստանի Դաշնության Յամալի շրջանում հոկտեմբերի 21-ի երեկոյան անհետացած ՄԻ-8 ուղևորատար ուղղաթիռը կործանվել է:
Ստամբուլահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործը քննող Ստամբուլի հանրապետական դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցանքների գրասենյակի դատախազ Գյոքալփ Քյոքչուն ավարտել է նախկին ժանդարմերիայի ներկայացուցիչ Համզա Ջելեփօղլուի հարցաքննությունը: