Բաժիններ՝

ԵՄ-ն առաջին անգամ Բրյուսելում կընդունի «Թալիբան»-ի ներկայացուցիչներին. Reuters

Եվրամիությունը պլանավորում է Աֆղանստանում իշխող «Թալիբան» շարժման ներկայացուցիչներին հրավիրել Բրյուսել՝ քննարկելու աֆղանստանցի որոշ ներգաղթյալների արտաքսելու եղանակները։ Reuters գործակալությունը նշում է, որ սա կլինի պատմության մեջ թալիբների առաջին պաշտոնական այցը Բրյուսել։

Արևմտյան երկրները հրաժարվել են ճանաչել «Թալիբան»-ի իշխանությունն Աֆղանստանում այն բանից հետո, երբ հինգ տարի առաջ նրանք վերադարձան իշխանության՝ տապալելով կառավարությունը, որը երկու տասնամյակ աջակցություն էր ստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի կողմից։

Ըստ հրապարակման՝ Եվրահանձնաժողովի խոսնակը հայտնել է, որ հանդիպումը պլանավորվել է «ԵՄ մի շարք երկրների խնդրանքով», սակայն օրը դեռևս որոշված չէ։

Ընդ որում, Եվրահանձնաժողովի ներկայացուցիչն ընդգծել է, որ այդ հանդիպումը չի նշանակում «Թալիբան»-ի պաշտոնական ճանաչում ԵՄ-ի կողմից:

Խոսնակը հայտնել է, որ ԵՄ պաշտոնյաները հունվարին արդեն մեկնել էին Քաբուլ՝ հանդիպման, և ԵՄ-ն այժմ աշխատում է «Բրյուսելում Աֆղանստանի փաստացի իշխանությունների հետ տեխնիկական մակարդակով հնարավոր հաջորդ հանդիպման վրա՝ այդ քննարկումները շարունակելու համար»։

Հարյուր հազարավոր աֆղանստանցիներ ապաստան են խնդրել Եվրոպայում՝ թալիբների կողմից երկրում իշխանության գալուց ի վեր։ Եվրոպական օրենսդրությունը թույլ է տալիս արտաքսել այն միգրանտներին, որոնք հանցագործություններ են կատարում կամ անվտանգության համար սպառնալիք են համարվում, սակայն Աֆղանստանի հետ դա դժվար է եղել իրականացնել՝ դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայության պատճառով։

ԵՄ խոսնակը նշել է, որ Շվեդիան օգնում է համակարգել Բրյուսելում նախատեսված հանդիպումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031