Բաժիններ՝

Պենտագոնը Սիրիա է ուղարկել ծովային հետևակների. Washington Post

Մի քանի հարյուր ծովային հետևակներ են ժամանել Սիրիա՝ պայքարելու ԴԱԻՇ-ի դեմ Ռաքքայում։ Այս մասին գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով Պենտագոնում աղբյուրներին։

Ինչպես գրում է պարբերականը, Սպիտակ տունը դիտարկում է Ռաքքայի ազատագրման պլանը, որին կմասնակցեն ամերիկյան հատուկ ջոկատայիններ ու կիրականացվի ուղղաթիռային հարձակում։

Հետևակները, իրենց հերթին, կապահովեն հրետանային աջակցություն, նրանց մի մասը՝ անվտանգությունը ռազմամթերքի փոխանցման ժամանակ։

Զինծառայողների կոնկրետ թիվը, որոնք տեղափոխվել են Սիրիա, չի նշվում։
Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկությունը՝ վկայակոչելով անվտանգության նկատառումներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031