Բաժիններ՝

Ջեմալ փաշայի թոռանը Թուրքիայում սպառնում է մինչև 13 տարվա ազատազրկում

Թուրքիայում հայտնի լրագրող, Հայոց ցեղասպանությունն իրականացրած Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալին «հանցախմբի քարոզչություն» իրականացնելու հիմնավորմամբ սպառնում է մինչև 13 տարվա ազատազրկում:

Այս մասին տեղեկացնում է թուրքական Diken լրատվամիջոցը: Դատական գործը հարուցվել է 2013 թվականի մայիսի 15-­ին Ջեմալի հրապարակած հոդվածի հիման վրա:

Լրագրողը հերքել է իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները` ասելով, որ հոդվածում պաշտպանել է թուրք­քրդական հաշտեցման գործընթացը:

«2013 թվականի իմ գրածն այսօր ազատազրկելու հարց դարձնելը նշանակում է քրեորեն պատժել լրագրությունը: Ես պաշտպանում եմ ոչ թե պատերազմը, ահաբեկչությունը և բռնությունը, այլ խաղաղությունը»,­ հայտարարել է Հասան Ջեմալը` պահանջելով
անմեղ ճանաչել իրեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031