
«ԼՂ խնդրի ռազմական կարգավորումն անհնար է». Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

Լեռնային Ղարաբաղի խնդիրը չափազանց ձգձգվել է։ Հակամարտության ռազմական կարգավորումն անհնար է։
Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան։
Ընդգծելով, որ խնդիրը պետք է լուծվի բանակցային ճանապարհով, դիվանագետը հիշեցրել է, որ օրերս ԵԱՀԿ Մինսկի համանախագահները այց կկատարեն Ադրբեջան։
«Մենք մեր ուժերի ներածին չափով կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի աշխատանքներն ընթանան հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- հայտարարել է Սեկուտան։