
Թրամփը կողմնորոշվել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի հարցում. Politico

Յուտա նահանգի նախկին նահանգապետ Ջոն Հանթսմանը առաջարկ է ստացել զբաղեցնել ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը, գրում է Politico-ն՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում իր երկու աղբյուրներին։
Պարբերականը պնդում է, որ երկրի ղեկավարը այս շաբաթվա սկզբին Հանթսմանին առաջարկել է ներկայացնել Վաշինգտոնի շահերը ՌԴ-ում։ Անձամբ Հանթսմանը այդ թեմայով մեկնաբանություններից հրաժարվել է, սակայն քաջատեղյակ աղբյուրները հայտնում են, որ նա ընդունել է ԱՄՆ նախագահի առաջարկը։
Politico-ի տեղեկություններով՝ նրա նշանակման հարցը գտնվում է փաստաթղթերի ձևակերպման փուլում։
Հանթսմանն ունի հարուստ դիվանագիտական փորձ։