Բաժիններ՝

Հայաստանը, Ռուսաստանը և Վատիկանը ՄԱԿ-ում քրիստոնյաների հալածանքների վերաբերյալ համաժողով են կազմակերպել

Մարտի 7-ին Ժնևի Ազգերի պալատում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով խորհրդի 34-րդ նստաշրջանում, կայացել է Ռուսաստանի, Հայաստանի, Վատիկանի և Լիբանանի համատեղ կազմակերպած համաժողովը, որը կրում է «Փոխադարձ հարգանքն ու խաղաղ գոյակցումը՝ որպես կրոնամիջյան խաղաղության և կայունության պայման. Քրիստոնյաների և մյուս կրոնների ներկայացուցիչների աջակցությունը»։

Այս մասին հայտնում է Rusarminfo-ն։
Համաժողովի աշխատանքներին մասնակցել են Բրազիլիայի, Հունգարիայի, Հունաստանի, Իսպանիայի, Կիպրոսի, Սերբիայի և Խորվաթիայի ներկայացուցիչները։
Համաժողովի մասնակիցները նշել են, որ ժամանակակից աշխարհում քրիստոնյաների հալածանքները ձեռք են բերել սպառնալից մասշտաբներ։

«Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում քրիստոնյաներին դուրս են մղում հայրենի վայրերից և ֆիզիկապես ոչնչացնում են ծայրահեղական խմբավորումները, շարունակվում է քրիստոնեական մշակութային ժառանգության օբյեկտների բարբարոսական ավերածությունները։ Որպես հետևանք՝ քրիստոնեական ներկայությունն այդ շրջաններում կտրուկ նվազում է»,- նախազգուշացրել են համաժողովի կազմակերպիչները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս