Բաժիններ՝

Վրաստանի ՆԳՆ-ն առաջարկում է խստացնել «օրենքով գողերի» դեմ օրենքները

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հանդես է եկել «գողական աշխարհի» դեմ օրենսդրությունը խստացնելու նախաձեռնությամբ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

Հերթական նիստը ՆԳՆ ակադեմիայում հանցավորության դեմ պայքա րի միջգերատեսչական կոորդինացիոն խորհրդում վարել է Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Շալվա Խուցիշվիլին։

Հանդիպմանը կայացել է 2017-2020թթ. կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ազգային ռազմավարության նախագծերի շնորհանդեսը։

Նիստում քննարկվել են նախաձեռնություններ, որ մշակել է Վրաստանի ՆԳՆ-ն, դրանք նախատեսում են «գողական աշխարհի» ու «օրենքով գողերի» դեմ օրենսդրության խստացում ու կատարելագործում։

Վրաստանի ՆԳն-ն պատրաստվում է օրենսդրական փաթեթը ներկայացնել երկրի կառավարությանը՝ «գողական աշխարհի» դեմ օրենսդրությունը խստացնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031