
Տասնյակ մարդիկ են զոհվել Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով

Առնվազն 24 մարդ է զոհվել Մյանմայի Յանգոն խոշորագույն քաղաքից հյուսիս գտնվող բնակավայրերում մարտի 13-ին այնտեղ տեղի ունեցած 5,1 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով:
Այդ մասին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի սոցիալական ապահովութան, աջակցության եւ տարաբնակեցման նախարարությանը:
Գերատեսչությունում նշել են, որ երկրաշարժի հետեւանքով կան լուրջ ավերածություններ: Վնաս է հասցվել նաեւ Յանգոնի կենտրոնական շրջաններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: