ԱՄՆ-ում ավելի քան 5 հազար ավիաչվերթ է չեղարկվել ձնամրրիկի պատճառով
ԱՄՆ-ի արեւելյան ափին ավելի քան հինգ հազար չվերթեր են չեղարկվել սաստիկ ձնամրրիկի պատճառով, հաղորդում է FlightAware ավիացիոն պորտալը:
«ԱՄՆ-ի ներսում եւ ԱՄՆ-ից չեղարկված չվերթերի ընդհանուր թիվն այսօր կազմում է 5348»,-ասված է կայքում: Ձնամրրիկը վրա է հասել ԱՄՆ-ի հյուսիս արեւելքի համար անոմալ տաք հունվարից եւ փետրվարից հետո, երբ ջերմաստիճանը բազմիցս բարձրանում էր Ցելսիուսի 20 աստիճանից վեր:
Մարտի 13-ին եւ 14-ին սպասվում են սեզոնի համար արտասովոր ցածր ջերմաստիճաններ
(Ցելսիուսի մինուս 4 – մինուս 2 աստիճան): Երկրի արեւելյան ափի վատ եղանակի գոտում, ինչպես սպասվում է, կհայտնվեն տասնյակ միլիոնավոր ամերիկացիներ:
Ավելի վաղ նշվել էր, որ, ինչպես սպասվում է, բացի ատլանտյան ափից, ձյան տեղումներ կլինեն Մեծ հարթավայրերի հյուսիսում եւ այսպես կոչված Միջինատլանտյան տարածաշրջանում: Ձյուն է սպասվում հյուսիսում Բոստոնից եւ Նյու Յորքից մինչեւ Բալթիմոր եւ Ֆիլադելֆիա, իսկ ձյան եւ անձրեւների միջեւ սահմանը կանցնի Վաշինգտոնից հարավ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: