Բաժիններ՝

Թուրքիան առկախել է Նիդերլանդների հետ բարձր մակարդակի հարաբերություններն ու շփումները

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է Նիդերլանդների հետ բարձր մակարդակի հարաբերությունները, նախատեսված հավաքները և բարձր մակարդակի հանդիպումներն առկախելու որոշման մասին:

Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը: Մասնավորապես, փոխվարչապետը հայտնել է, որ իրենք չեղյալ են համարել Նիդերլանդների համար դիվանագետների և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Թուրքիայի օդային տարածքն օգտագործելու թույլտվությունը:

«Այս պահին արտերկրում գտնվող Նիդերլանդների դեսպանի վերադարձը Թուրքիա արգելված է, քանի դեռ չեն կատարվել մեր մատնանշած կետերը»,-­հայտնել է Քուրթուլմուշը:

Նա տեղեկացրել է, որ որոշում է ընդունվել խորհուրդ տալ մեջլիսին չեղյալ համարել Թուրքիա­Նիդերլանդների խորհրդարանական բարեկամական խմբի թուրքական հատվածը:

«Եթե այս քաղաքական որոշումները լրջորեն չընդունվեն, եթե Նիդերլանդները առաջացած ճգնաժամը վերացնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չձեռնարկի, Թուրքիան այլ ոլորտներում ևս իր մտածած քայլերը կաշխատի կյանքի կոչել»,­-ասել է փոխվարչապետը` հայտարարելով, որ իրենք ներողություն են ակնկալում Նիդերլանդներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031