Բաժիններ՝

Վենետիկի հանձնաժողովի զեկույցը Թուրքիայի համար արժեք չունի. Բոզդաղ

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը Վենետիկի հանձնաժողովին մեղադրել է թուրքական սահմանադրական փոփոխությունների մասին զեկույցում կողմնապահություն անելու մեջ:  Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Բողդաղի խոսքով` պատրաստված «անարդար և ոչ օբյեկտիվ» զեկույցում ներառված են սխալ տվյալներ: «Վենետիկի հանձնաժողովը ընդունած զեկույցով Թուրքիայում կայանալիք հանրաքվեում բռնել է «ոչ»­ի կողմը: Ամբողջությամբ քաղաքական և սուբյեկտիվ այս զեկույցը Թուրքիայի տեսանկյունից հարգանք և արժեք չունի»,­ հայտարարել է նախարարը:

Եվրոպայի խորհրդի սահմանադրական օրենքի փորձագետները՝ Վենետիկի հանձնաժողովն ընդունել է Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ զեկույցը:

Դրանում նշվում է, որ ապրիլի 16­-ի հանրաքվեի արդյունքներով սահմանադրական փոփոխությունների ընդունման պարագայում երկիրը «կգնա դեպի ավտորիտար նախագահական համակարգ»:

Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ նշվում է, որ սահմանադրական փոփոխությունների միջոցները և դրանց բովանդակությունը եվրոպական չափանիշներով չեն պատրաստվել: Ընդունման պարագայում «կա վտանգ, որ առաջարկվող համակարգը կվերածվի ավտորիտար և անհատի ռեժիմի»:

Բացի այդ, ընդգծվել է, որ Թուրքիայում պահպանվող արտակարգ դրությունը սահմանադրական հանրաքվեի համար ժողովրդավարական մթնոլորտ չի ստեղծում:

«Կամ հանրաքվեն պետք է հետաձգվի մինչև արտակարգ դրության վերացումը, կամ էլ
ազատությունների շուրջ սահմանափակումները պետք է վերացվեն», ­ առաջարկել են Վենետիկի հանձնաժողովի անդամները: Նշվել է, որ նախատեսվող փոփոխություններից շատերը հակասում են եվրոպական օրենքներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031