Աստանայում սկսվել է Սիրիային նվիրված բանակցությունների երրորդ փուլը
Մարտի 14-ին Աստանայում սկսվել է Սիրիային նվիրված բանակցությունների երրորդ փուլը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Սպասվում են մի շարք երկկողմ եւ եռակողմ կոնսուլտացիաներ: Ներկայում տեղի է ունենում Ռուսաստանի պատվիրակության, որը գլխավորում է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, հանդիպումը ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ՝ Միլոշ Ստուրգարի գլխավորությամբ:
ԱՄՆ-ի պատվիրակությունը ներկայացված է Ղազախստանում այդ երկրի դեսպանով եւ Վաշնգտոնից ժամանած ներկայացուցչով, նշել է Ղազախստանի արտգործնախարարության ներկայացուցիչը՝ չճշտելով ամերիկացի ներկայացուցչի պաշտոնը: Թուրքիան եւ Իրանը
ներկայացված են փոխնախարարների մակարդակով:
Ինչպես լրագրողներին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ-ի ղեկավար Քայրաթ Աբդռախմանովը, մարտի 14-ին սպասվումէ Սիրիայի «Հարավային ճակատ» զինված ընդդիմադիր խմբի պատվիրակության ժամանումը:
Աստանայի հանդիպմանը, նրա խոսքով՝ կքննարկվեն գերիների փոխանակման եւ հումանիտար օբյեկտների ականազերծման աշխատանքային խմբի ստեղծման հարցերը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ սիրիացի ապստամբների պատվիրակությունը հրաժարվել է մասնակցել Աստանայում Սիրիայի իրադրության կարգավորման բանակցությունների նոր փուլին: