Բաժիններ՝

Բելգիայում արգելվել են Թուրքիայի ազգայնական կուսակցության ելույթները

Բելգիայի տեղական իշխանությունները չեղյալ են համարել Անտվերպեն քաղաքում Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից կազմակերպվելիք միջոցառումները: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Անտվերպենում նախատեսված միջոցառումներին «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչ Ալի Գյուլերը պետք է խոսեր Թուրքիայում ապրիլի 16­-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեից, սակայն սրահի տերը զանգահարել է կազմակերպիչներին և հայտնել, որ սրահը չի կարող տրամադրել:

«Ազգայնական շարժում» կուսակցությունը սահմանադրական փոփոխությունների շրջանակում համագործակցում է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ` քարոզարշավ իրականացնելով «այո»­-ի օգտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031