Բաժիններ՝

Թրամփն իր տարեկան աշխատավարձը կտրամադրի բարեգործությանը

ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփը տարեկան իր ամբողջ աշխատավարձը կտրամադրի բարեգործությանը:

Այդ մասին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Շոն Սփայսերը: ԱՄՆ-­ի ղեկավարի տարեկան աշխատավարձը կազմում է 400 հազար դոլար, տեղեկացնում է BBC­-ին:

Սփայսերի խոսքով՝ Թրամփը ցանկանում է, որ լրագրողներն իրեն օգնեն ընտրելու այն ոլորտները, որոնց կհատկացվի այդ գումարը:

Ավելի վաղ Թրամփին քննադատում էին, որ նա բիզնեսում իր բազմամյա կարիերայի ընթացքում գործնականում ոչինչ չի նվիրաբերել բարեգործությանը:

Forbes հանդեսի 2016 թվականի վարկանիշում Դոնալդ Թրամփի կարողությունը գնահատված է 3,7 մլրդ դոլար:

Հավելենք, որ ԱՄՆ-­ի նախորդ նախագահների թվում իրենց աշխատավարձը բարեգործությանն են նվիրել Հերբերտ Գուվերը եւ Ջոն Քենեդին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031