Բաժիններ՝

ԱՄՆ­-ը մտադիր է ավելի քան կիսով չափ կրճատել ՄԱԿ-­ի համար արվող ծախսերը. Foreign Policy

ԱՄՆ-­ի Պետդեպարտամենտին ցուցում է տրված պահանջել ՄԱԿ-­ի ծրագրերի բյուջե Վաշինգտոնի մուծումների ավելի քան կիսով չափ կրճատում:

Վաշինգտոնի Foreign Policy հանդեսը, որը մասնագիտացած է արտաքին քաղաքականության հարցերի
լուսաբանման բնագավառում, այս մասին հայտնել է մարտի 13-­ին՝ վկայակոչելով սեփական «երեք աղբյուրներ»։

Հրատարակությունը ճշտել է, որ ներկայում «ԱՄՆ-­ը ՄԱԿ-­ի վրա ծախսում է տարեկան շուրջ 10 միլիարդ դոլար»:

Հանդեսը Դոնալդ Թրամփի հանրապետական վարչակազմի այս մտադրությունները գնահատում է որպես «աննախադեպ նահանջ այն միջազգային գործողություններից, որոնք թույլ են տալիս պահպանել խաղաղությունը, ապահովել երեխաների պատվաստումները, հետեւել չարտոնված զինական միջուկային ծրագրերին, ինչպես նաեւ աջակցել տարբեր վայրերում հաշտության բանակցություններին՝ Սիրիայից մինչեւ Եմեն»,-հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031