Ֆրանսիայի նախագահի թեկնածուներից մեկը կրակոցների պահին գտնվել է Օրլի օդանավակայանում:
Զանգվածային լրատվության միջոցները հաղորդում են, որ Փարիզի Օրլի օդանավակայանում ձերբակալվել է զինծառայողների վրա հարձակում գործած երկրորդ կասկածյալը:
Փարիզի Օրլի օդանավակայանում անվտանգության ուժերը կրակել եւ սպանել են զինծառայողից զենքը խլել փորձող տղամարդուն:
Թուրքիայի զինված ուժերը հայտնել են վերջին մեկ շաբաթում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) 33 զինյալ սպանելու մասին:
ՌԴ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանը ներկայացրել է ներկաներին հայ-ռուսական երկկողմ առևտրատնտեսական կապերի ամրապնդման շուրջ իր մոտեցումները, կարևորել է երկկողմ առևտրատնտեսական շփումներում առկա բացը լրացնելու անհրաժեշտությունն ու կոչ արել գործրարներին փնտրել երկկողմ առևտրաշրջանառության խորացմանն ուղղված նոր ձևաչափեր և տարբերակներ։
Ինչպես հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը, Ամերիկյան հայտնի «Խոսքի ազատությունը ժողովրդի համար» հասարակական կազմակերպությունը Նյու Յորքի դատախազ Էրիկ Շնայդերմանից պահանջել է ստուգել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բիզնես հոլդինգի ծավալած գործունեությունը:
Ֆրանսիայում նախագահի պաշտոնի համար կպայքարի 9 թեկնածու: Ինչպես հաղորդում է «Վեստի.ռու»-ն, արդեն իսկ լրացել է նախագահի թեկնածուների առաջադրման համար անհրաժեշտ փաստթղթերի ընդունման ժամկետը:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Կանադայի սահմանապահ ծառայությունները 2017 թվականի սկզբից ձերբակալել են ռեկորդային թվով մեքսիկացիների։
Թուրքիան արգելել է Ռուսաստանից ցորենի ներկրումը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Թուրքիայի կառավարության կողմից մարտի 15-ին կազմված նոր ցուցակից ներկրվող լիցենզավորված ապրանքների շարքից հանվել է ռուսական ցորենը:
Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից գյուլենականների դեմ ուղղված գործողությունների շրջանակում աշխատանքից հեռացված 55 դատավորի և դատախազի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել:
Միջադեպը տեղի է ունեցել Սպիտակ տանը՝ արարողակարգային նկարահանումների ժամանակ:
Երեխաները կարողացել են փրկվել և ի վերջո հայտնվել են Հալեպում: «Հալեպում մեծ տատս հանդիպում է իմ պապին: Հալեպից նրանք տեղափոխվում են Հայաստան, սակայն երբեք չեն ունենում իրենց տունը: Ոչ մի վայր նրանցը չէր: Անգամ Հայաստանն այդ պահին նրանց տունը չէր»,- նշել է Սարաֆյանը: Դերասանուհին ընդգծել է, որ նրանք ստիպված են եղել ցանկացած պայմանների ներքո գոյատևելու ուղիներ գտնել:
Սիրիան աշխարհի ամենավտանգավոր երկիրն է մնում լրագրողների համար: Այդ մասին ասված է «Թղթակիցներ առանց սահմանի» կազմակերպության զեկույցում:
Հայ-ռուսական հարաբերությունների օգտին հանդես եկող հաջորդ ուժը Լևոն Տեր Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսն է: Այս ուժը հետևողականորեն վարում է երկու երկրների հարաբերությունները զարգացնելու և խորացնելու քաղաքականություն:
Եվրամիության իշխանությունները Facebook, Google եւ Twitter ընկերություններին մեկ ամիս են տվել, որպեսզի դրանք ծառայությունների մատուցման պայմանները համապատասխանեցնեն սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ եվրոպական օրենսդրությանը, այլապես ընկերություններին սպառնում են տուգանքներ:
2017 թվականին ճանապարհորդների կեսն իրենց ուղեւորությունները կսահմանափակեն անվտանգ ուղղություններով:
Որպես ցեղասպանության սարսափի միջով անցած ժողովուրդ` մենք զգում ենք բարոյական պարտավորություն, ինչպես նաև իրավասություն՝ բարձրաձայնելու ցեղասպանությունների, մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորությունը և քայլեր ձեռնարկելու այդ ուղղությամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել արտերկրում բնակվող թուրքերին ունենալ հինգ երեխա: Ինչպես հաղորդում է «Հուրիեթ» պարբերականը, այս մասին Էրդողանը հայտարարել է Էսքիշեհիրում ելույթի ժամանակ:
Շոտլանդիայի անկախության շուրջ հերթական հանրաքվեի անցկացումը «խորապես անարդար է» Միացյալ Թագավորության այդ տարածքի բնակիչների նկատմամբ:
Բասկյան ԷՏԱ ահաբեկչական խմբավորման զինյալները մտադիր են լիակատար զինաթափման պլանն իրականացնել մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի 8-ը:
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) մարտի 17-ին պաշտոնապես մեկնարկում է հանրաքվեի սահմանափակ դիտորդական առաքելությունը (LROM) Թուրքիայում ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի շրջանակում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել Թուրքիային և Ավստրիային հաղթահարել դիվանագիտական ճգնաժամը:
Նիդերլանդների դատարանը մեղավոր ճանաչեց հայերի նկատմամբ զանգվածային բռնության կոչով հանդես եկած Հաագայի Թուրքադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինին: Նա թուրքական հանրահավաքի ժամանակ վանկարկել էր «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»։
Նիդերլանդներում թուրք նախարարների միջոցառումների չեղարկումից հետո առաջացած ճգնաժամը անհանգստություն է առաջացրել նաև Թուրքիայի կառավարության ներսում:
Ադրբեջանի իշխանությունները, անտեսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարությունները, կրկին գործի են դրել ռազմական հռետորաբանությունը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Սիրիայի իրադրության կարգավորումը, Կիեւի կողմից Դոնբասի շրջափակումը եւ Ուկրաինայում ռուսական բանկերի «դուստրերի» հետ կապված իրադրությունը, ինչպես նաեւ հրատապ ներռուսական հարցեր:
ՌԴ իրավապահ մարմինները միջազգային հետախուզում են հայտարարել ծնունդով Բաքվից կնոջ նկատմամբ:
Հայտնվել է առաջին տեսագրությունը Կիպրոսի Լիմասոլ քաղաքի գործարարկենտրոնում տեղի ունեցած պայթյունի վայրից, որտեղ գտնվում է ռուսական Russian Wave ռադիոկայանի գրասենյակը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդրի լուծման բոլոր տարբերկաները, ներառյալ ռազմական լուծումը, ակտուալ են մնում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ցանկանում է անձամբ ծանոթանալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ եւ մտադիր է նրա հետ հանդիպման ժամանակ քննարկել անվտանգության հարցեր, ինչպես նաեւ առեւտրական եւ տնտեսական թեմաներ: