Բաժիններ՝

Թուրքիայի զինված ուժերը հայտնել են PKK­-ի 33 զինյալ սպանելու մասին

Թուրքիայի զինված ուժերը հայտնել են վերջին մեկ շաբաթում Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) 33 զինյալ սպանելու մասին: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Վերջին մեկ շաբաթում Թուրքիայի զինված ուժերը PKK­-ի դեմ ուղղված լայնածավալ գործողություններ է իրականացրել Դիարբեքիրի, Բինգյոլի, Շիիրթի, Բաթմանի, Բիթլիսի, Հաքքարիի նահանգներում:

PKK 33 ներկայացուցիչներից 5-ը սպանվել են Սիրիայի հյուսիսում կատավող գործողությունների շրջանակներում: Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո Քրդստանի բանվորական
կուսակցությունը (PKK) հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր:

1980­ ականներից PKK-­ի սկսած պայքարի արդյունքում Թուրքիայի զինված ուժերի հետ բախումներում զոհվել է մոտ 50 հազար մարդ, իսկ Թուրքիայի տնտեսությունը տասնյակ միլիարդ դոլարների վնաս է կրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս