Բաժիններ՝

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-­ը Թուրքիայում մեկնարկում է դիտորդական առաքելությունը

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) մարտի 17-­ին պաշտոնապես մեկնարկում է հանրաքվեի սահմանափակ դիտորդական առաքելությունը (LROM) Թուրքիայում ապրիլի 16-­ին կայանալիք
սահմանադրական հանրաքվեի շրջանակում:

Առաքելության գործունեությունն իրականացվում է Թուրքիայի իշխանությունների կողմից ստացած հրավերով:

Տանա դե Զուլուետայի գլխավորած առաքելության թիմը բաղկացած է 11 հիմնական փորձագետներից, ովքեր գործելու են Անկարայում, և 24 երկարաժամկետ դիտորդներից, ովքեր տեղակայված են լինելու ողջ երկրի տարածքում:

Առաքելությունը կուսումնասիրի, թե որքանով է հանրաքվեն համապատասխանում ԵԱՀԿ հանձնառություններին, միջազգային պարտավորություններին և ժողովրդավարական ընտրությունների ու հանրաքվեի չափանիշներին, ինչպես նաև ազգային օրենսդրությանը:

Դիտորդները կհետևեն քարոզարշավի ընթացքին, կիրականացնեն ԶԼՄ­ների դիտարկում:
Դիտորդական առաքելության անդամները կհանդիպեն իշխանությունների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության, մեդիայի և միջազգային հանրության ներկայացուցիչների հետ:

Հանրաքվեին հաջորդող օրը առաքելությունը կմիանա ԵԽԽՎ դիտորդական առաքելությանը` հայտարարություն անելով դիտարկման արդյունքների վերաբերյալ:
ԺՀՄԻԳ-­ը առաքելության ավարտից մոտ ութ շաբաթ անց կհրապարակի վերջնական զեկույցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031