Թրամփի կարողությունը մեկ տարում նվազել է 1 մլրդ դոլարով՝ մինչև 3,5 միլիարդ դոլար. Forbes

ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը մեկ տարում նվազել է մեկ միլիարդ դոլարով՝ մինչեւ 3,5 միլիարդ դոլար: Այդ մասին հայտնել է Forbes հրատարակությունը:

Մեկ տարի առաջ Թրամփի կարողությունը գնահատվում էր 4,5 միլիարդ դոլար, նա զբաղեցնում էր 336-­րդ տեղն ամենահարուստ մարդկանց վարկանիշում: Այժմ նա իջել է
վարկանիշի 554­-րդ հորիզոնական:

Հունվարին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր գործարարությունը կանցնի երկու որդիների՝ Դոնալդ Կրտսերի եւ Էրիկի ղեկավարմանը: ԱՄՆ-­ի նախագահի աշխատավարձը կազմում է տարեկան 400 հազար դոլար, Միացյալ Նահանգների ղեկավարը նաեւ կարող է տնօրինել տարեկան 50 հազար դոլարի՝ անձնական ծախսերի հաշիվը, նրան մատչելի է ուղեւորությունների վճարման՝ 100 հազար դոլարի եւ ժամանցի՝ 19 հազար դոլարի հիմնադրամը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031