Բաժիններ՝

Չավուշօղլուն ԱՄՆ-ում պահանջել է իրենց հանձնել Գյուլենին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների արդարադատության նախարար Ջեֆ Սեշոնսի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հանդիպման ընթացքում քննարկման կենտրոնական հարցերից մեկը եղել է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին կալանավորելու և Թուրքիա վերադարձնելու հարցը: Արտգործնախարար Չավուշօղլուն ԱՄՆ արդարադատության նախարարին է ներկայացրել Թուրքիայում հուլիսի 15-­ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման գործում Գյուլենի մեղսակցությունը փաստող նոր ապացույցներ:

Թուրքիայի իշխանությունները չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են երկրում հուլիսի 15­-ի ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Այս կապակցությամբ, երկրի պետական և մասնավոր ոլորտները սկսել են մաքրել գյուլենականներից:

Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031