Բաժիններ՝

«Մարդիկ հարձակումների են ենթարկվում իրենց ռասայական, սեռական կողմնորոշման պատճառով». Անտոնիու Գուտերիշ

Խտրականությունը եւ օտարատեցության տրամադրություններն ուժեղանում են աշխարհում, եւ շատ երկրներում առաջին դերեր են ստանձնում այն քաղաքական գործիչները, որոնք արմատական հայացքներ են դավանում: Այս տեսակետն է շարադրել ՄԱԿ­-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ ելույթ ունենալով Գլխավոր ասամբլեայի՝ Հանուն ռասայական խտրականության վերացման պայքարի միջազգային օրվա առթիվ գումարված նիստում:

Նա հիշեցրել է, որ այդ օրը ՄԱԿ-­ի օրացույցում նվիրված է Հարավաֆրիկյան Հանրապետությունում 1960 թվականի մարտի 21-­ի իրադարձություններին, երբ ոստիկանությունը կրակ բացեց բողոքի ակցիայի մասնակիցների վրա՝ սպանելով 69 անզեն մարդկանց, որոնք հանդես էին գալիս ապարտեիդի վարչակարգի դեմ:

«57 տարի անց հայացք նետելով աշխարհի վրա՝ թվում է, թե այն նվազ հանդուրժողական եւ ավելի շատ մեկուսացած է դառնում: «Խտրականությունը եւ բռնությունը վերելք են ապրում, մարդիկ հարձակումների են ենթարկվում իրենց ռասայական, ազգային, էթնիկական, կրոնական պատկանելության կամ սեռական կողմնորոշման պատճառով»,-ասել է համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը:

Չբերելով կոնկրետ օրինակներ՝ նա արձանագրել է պետությունների կողմից իրենց միգրացիոն քաղաքականության խստացումը, ինչպես նաեւ փախստականների առջեւ պետական սահմանների փակումը, հաղորդել է ՏԱՍՍ-­ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031