Բաժիններ՝

Թուրքիայի իշխող ԱԶԿ կուսակցությունը չեղյալ է հայտարարել Գերմանիա կատարվելիք այցերը

Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցության արտասահմանում ընտրությունների համակարգման կենտրոնը չեղյալ է հայտարարել սահմանադրական հանրաքվեի շուրջ քարոզչության շրջանակներում դեպի Գերմանիա պլանավորված այցեր Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր»­ը:

Մարտի 21­-ի առավորտյան Արդարություն և զարգացում կուսակցության Հոլանդիայի նախընտրական շտաբի պետ Մուստաֆա Ասլանը հայտնել է, որ թուրք նախարարները հանրաքվեի շուրջ Հոլանդիայում քարոզչություն չեն իրականացնելու:

Արդարություն և զարգացում կուսակցության՝ Քյոլնում գտնվող խոսնակը հայտարարել է.

«Առաջիկայում Գերմանիայում պլանավորված բոլոր նախընտրական այցերը չեղյալ են համարվում, որոշումը եկել է Անկարայից»:

Գերմանիայի Սոցիալ­դեմոկրատական կուսակցության նախագահ, կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը մարտի 20­-ին խստորեն դատապարտել էր կանցլեր Անգելա Մերկելին «նացիստական գործելաոճ» ունենալու մեջ մեղադրող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Բարեկամական երկրի նախագահի կողմից այս երկրի վարչապետին նման կերպով նվաստացնելն ամբարտավանություն է: Անհրաժեշտ է Էրդողանին բացատրել, որ ՆԱՏՕ­ի անդամ և ԵՄ անդամակցության թեկնածու երկրի նախագահը չի կարող խախտել միջազգային դիվանագիտության օրենքները, մինչդեռ նա երկրի նախագահին ոչ հարիր դիրքորոշում է ցուցաբերում»,­-նշել է Շուլցը:

Նա նաև դեմ էր արտահայտվել թուրք գործիչների կողմից Գերմանիայում սահմանադրական հանրաքվեի շրջանակում քարոզարշավի իրականացմանը` ասելով.

«Դիվանագիտական անձեռնմխելիությունը կուսակցական քաղաքականություն դարձրածները Գերմանիայում տեղ չունեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս