Թուրքիան դժգոհել է ԱՄՆ-ի էլեկտրոնային սարքերի տեղափոխումն արգելող ցուցակում Ստամբուլը ներառելու հանգամանքից
Թուրքիայի Տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության կազմած ցուցակի վերաբերյալ, որում տեղ գտած երկրներից ու միջազգային օդանավակայաններից դեպի ԱՄՆ թռիչք կատարող ուղևորներն իրենց մոտ եղած էլեկտրոնային սարքերը կարող են տեղափոխել միայն ինքնաթիռի բեռների համար նախատեսված հատվածում: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը:
«Այս որոշումը մեր տեսանկյունից իրավացի չէ, իմ կարծիքով ԱՄՆ տեսանկյունից ևս ճիշտ քայլ չէ: Քանի որ ոչ ոք իր հաճույքի համար չի գալիս Թուրքիա կամ էլ հակառակը: Շրջագայությունը կատարվում է երկու երկրների միջև առևտրատնտեսական և մյուս կապերը զարգացնելու նպատակով»,-ասել է Թուրքիայի տրանսպորտի նախարարը:
«Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը պետք չէ դասել մյուս օդանավակայանների շարքին, այն տարեկան սպասարկում է ավելի քան 80 մլն ուղևորի, և մենք պահպանում ենք անվտանգության համար անհրաժեշտ քայլերը»,-հավելել է նա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարությունը կազմել է ցուցակ, որում տեղ գտած երկրներից ու միջազգային օդանավակայաններից դեպի ԱՄՆ թռիչք կատարող ուղևորներն իրենց մոտ եղած էլեկտրոնային սարքերը կարող են տեղափոխել միայն ինքնաթիռի բեռների համար նախատեսված հատվածում:
8 երկրներից և 10 միջազգային օդանավակայաններից կազմված ցուցակում տեղ է գտել նաև Ստամբուլը: Այս ցուցակում տեղ գտած օդանավակայաններից դեպի ԱՄՆ թռիչք կատարող ինքնաթիռներում ուղևորների համար նախատեսված հատված կարող են մտցվել միայն բջջային հեռախոսները