Ռուս պատգամավոր. S-400-ները ուղարկեցինք Չինաստան, հերթը Թուրքիայինն է

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Պետդումայի տնտեսական քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ, պատգամավոր Վլադիմիր Գուտենևը հայտարարել է, որ Թուրքիան և Հնդկաստանը սպասում  են ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի մատակարարմանը:

Ըստ «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության` այդ մասին Գուտենևը հայտարարել է ռուսական «Эхо Москвы» ռադիոկայանի հետ զրույցում: Տեղեկացրել է, որ Ռուսաստանը արդեն սկսել է «S-400» ՀՕՊ համակարգեր մատակարարել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը (ՉԺՀ):

Գուտենևի հայտարարության վերաբերյալ առայժմ  որևէ մեկնաբանություն չի արվել  ոչ  ռուսական «Рособоронэкспорт» պետական կազմակերպությունը, ոչ էլ Ռուսաստանի դաշնային ռազմատեխնիկական համագործակցության ծառայությունը:

Հիշեցնենք, որ 2015թ. Ռուսաստանի և Չինաստանի միջև պայմանագիր էր ստորագրվել «S-400» առքի վերաբերյալ: Աղբյուրը նաև նշում է, որ ռուսական ՀՕՊ համակարգերի շուրջ Թուրքիայի հետաքրքրությունը աշխարհում մեծ արձագանք է ստացել: Մասնավորապես քննարկվում է այն հարցը, թե  ինչ ազդեցություն  կունենա դրանց վաճառքը Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների վրա:

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031