Բաժիններ՝

Գերմանիայի Ձախերի կուսակցության ներկայացուցիչը Էրդողանին «ահաբեկիչների ղեկավար» է անվանել

Գերմանիայի Ձախերի կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սահրա Վագենկնեհթը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «ահաբեկիչների ղեկավար»: Այս մասին հայտնում է Sputnik­-ի թուրքական ծառայությունը:

Անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, թե «եթե այսպես շարունակվի, ոչ մի եվրոպացի անվտանգ ու խաղաղ չի կարողանա քայլել փողոցով», Սահրա Վագենկնեհթը հայտարարությունը որակել է որպես «ահաբեկչությանն ուղղված բացահայտ կոչ»:

«Նման բան ասողը ոչ այլինչ է, քան ահաբեկիչ»,­-հայտարարել է նա: Սահրա Վագենկնեհթը խոսել է նաև Թուրքիայի ղեկավարության կողմից Գերմանիայի հասցեին հնչեցված նացիստական մեղադրանքներից` ասելով, որ այդ թուրքական պետությունն է, որ իր քաղաքականությամբ հիշեցնում է նացիստական Գերմանիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031