
Զարիֆը պատմել է, թե Ռուսաստանն ինչպես է օգտագործելու իրանական ռազմաբազաները

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարելու համար Ռուսաստանի կողմից իրանական ռազմաբազաների օգտագործման որոշումներն ընդունվելու են՝ «կախված կոնկրետ դեպքից»,-տեղեկացնում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ընդգծել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի հանդիպման ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային հիմնախնդիրներ, այդ թվում՝ սիրիական ճգնաժամը:
Զարիֆը նախագահ Ռոուհանիի գլխավորած պատվիրակության կազմում է, որը Ռուսաստանում է գտնվում Պուտինի հրավերով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: