Բաժիններ՝

Մերկելի դաշինքը և ԳՍԴԿ­-ն հավասար վարկանիշ են արձանագրել Բունդեսթագի ընտրություններից կես տարի առաջ. Bild

Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական միությունների պահպանողական դաշինքը, որը գլխավորում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, վերջին շաբաթվա ընթացքում իր քաղաքական ժողովրդականությունը ավելացրել է 1 տոկոսային կետով՝ մինչեւ 32 տոկոս, եւ այդ ցուցանիշով հավասարվել Գերմանիայի սոցիալ­դեմոկրատական կուսակցությանը:

Սրանք են INSA սոցիոլոգիական ծառայության հարցման արդյունքները, որոնք մարկտի 28-­ին հրապարակված են Bild գերմանական թերթում։

«Կանաչների» վարկանիշը չի փոփոխվել եւ կազմել է 6,5 տոկոս, անփոփոխ է մնացել նաեւ ձախերի ժողովրդականությունը՝ 8,5 տոկոս: Ազատ դեմոկրատական կուսակցությունը, որն այժմ խորհրդարանի մեջ չի մտնում, հավաքում Է 6 տոկոս (­0,5 տոկոսային կետ):

«Այլընտրանք Գերմանիայի համար» կազմակերպությունից պոպուլիստներն ստանում են ընտրազանգվածի ձայների 11 տոկոսը, (­0,5 տոկոսային կետ): Հարցմանը 2 հազարից փոքր­ինչ ավելի մարդ է մասնակցել: Գերմանիայի խորհրդարանի առաջիկա ընտրությունները, որոնց արդյունքում կազմվելու է կառավարություն եւ որոշվելու է կանցլերը,
նշանակված են սեպտեմբերի 24-­ին, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս