Բաժիններ՝

Վրաստանից շուրջ 800 մարդ է մեկնել Եվրոպա անայցագիր ռեժիմի ուժի մեջ մտնելու առաջին օրը

Վրաստանից շուրջ 800 մարդ է եվրոպական երկրներ ուղեւորվել անայցագիր ռեժիմի ուժի մեջ մտնելու առաջին օրը: Այդ մասին«Sputnik Վրաստան»­-ին հայտնել են Վրաստանի օդանավակայանների միավորումում:

Թբիլիսիից մոտավորապես 300 մարդ է ուղեւորվել Աթենք, Վարշավա եւ Մյունխեն, իսկ շուրջ 500 մարդ Քութայիսի միջազգային օդանավակայանից մեկնել է Բուդապեշտ, Սալոնիկ եւ Լառնակա:

Թբիլիսից Եվրոպա առանց անայցագրերի առաջին չվերթով ուղեւորվել են ուսանողներ, գիտնականներ եւ Վրաստանի կառավարության անդամները՝ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի գլխավորությամբ: Նրանք արդեն գտնվում են Աթենքում, իսկ այնուհետեւ կուղեւորվեն Բրյուսել:

Վրաստանի քաղաքացիներն մարտի 28-­ից կարող են առանց այցագրերի յուրաքանչյուր կես տարին մեկ 90 օրվա ընթացքում այցելել Եվրոպայի գրեթե բոլոր երկրներ, բացառությամբ Իռլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի: Վրաստանի ԱԳ նախարարությունը մարտի 27-­ին քաղաքացիների համար վերջին պարզաբանուներն է արել ԵՄ-­ի երկրներ այցելելիս նրանց կողմից անայցագիր ռեժիմի օգտագործման վերաբերյալ:

Մասնավորապես, ԱԳ նախարարությունը քաղաքացիների ուշադրությունը դարձնում է այն բանի վրա, որ նրանք պարտավոր կլինեն պատասխանել սահմանապահ հսկիչների մի շարք հարցերի ինչպես Վրաստանի, այնպես էլ Եվրոպայի երկրների հսկիչ անցակետերում, որոնք կվերաբերեն ուղեւորության նպատակին, երկու ուղղությամբ ավիատոմսերի առկայությանը, այս կամ այն եվրոպական երկրում ամրագրված հյուրանոցին, ապահովագրական վկայականին, օրական առնվազն 50 եվրոյի չափով փողի առկայությանը:

Անայցագիր ռեժիմի խախտողները ոչ միայն Եվրոպայի երկրներից կվտարվեն Վրաստան, այլեւ կտուգանվեն 3 հազար եվրոյով: Նման իրավախախտները իրավունք չեն ունենա Եվրոպայի երկրներ այցելել 5 տարվա ընթացքում:

ԱԳ նախարարությունը նշում է, որ այնայցագիր ռեժիմից կկարողանան օգտվել նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչները իրենց մոտ վրացական կենսաչափական անձնագրի առկայության դեպքում, որը նրանք կարող են ստանալ առանց մեծ խնդիրների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս