Մեծ Բրիտանիայում շրջանառության մեջ է դրվում մեկ ֆունտ անվանական արժեքով նոր մետաղադրամը
Մարտի 28-ին Մեծ Բրիտանիայում շրջանառության մեջ է դրվում մեկ ֆունտ անվանական արժեքով նոր մետաղադրամը, որն ունի 12 եզր և բարձր աստիճանի պաշտպանություն դրամանենգներից: Ինչպես ավելի վաղ հայտարարել է Թագավորական դրամահատարանը, այն փոխարինելու կգա մեկֆունտանոց մետաղադրամին, որն օգտագործվում է արդեն ավելի քան 30 տարի:
Ի տարբերություն նախորդ տարբերակի, այս դրամանիշը կլինի երկգույն. դրա եզրերը պատրաստված են ոսկեգույն նիկելային արույրի օգտագործմամբ, իսկ կենտրոնական մասը պատրաստված է արծաթագույն նիկելի հիմքով համահալվածքից: Մետաղադրամի դիմերեսին Եղիսաբեթ Բ թագուհու դիմանկարի ներքո պատերված է Միացյալ Թագավորության ազգային արժույթի՝ հոլոգրամի նմանվող խորհրդանշանը, որը դիտման անկյունը փոխելիս վերածվում Է մեկի:
Ինչպես հայտարարել են Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարությունում, «նոր ֆունտը կդառնա ամենապաշտպանված մետաղադրամն աշխարհում»: Սպասվում է, որ մետաղադրամների փոխարինման բուն գործընթացը կավարտվի 2017 թվականի աշնանը: Այդ ժամանակ էլ պլանավորվում է դադարեցնել հին ֆունտի շրջանառությունը, որը դեռևս կընդունեն բանկերն ու փոստը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: