Բաժիններ՝

Նատալյա Վոդյանովան ստորագրահավաք է սկսել «Եվրատեսիլ»­-ին Սամոյլովայի մասնակցության օգտին

Ռուսաստանցի մոդել Նատալյա Վոդյանովան Change.org կայքում հանրագիր է զետեղել՝ պահանջելով երգչուհի Յուլյա Սամոյլովային թույլատրել մասնակցելու Կիեւում անցկացվելիք «Եվրատեսիլ­2017»­-ին: Գրառումն անելու պահին դիմումին աջակցել էր ավելի քան 50 հազար մարդ:

Վոդյանովան հանրագրում Սամոյլովային ներկայացրել է որպես «Ռուսաստանի եւ Ուկրաինայի քաղաքական խաղերի» պատանդ: Նա նշել է, որ Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈւԱԾ) կողմից երկիր երգչուհու մուտքի արգելքը խախտում է «Եվրատեսիլ»-­ի կանոնները, ինչպես նաեւ Սամոյլովայի՝ որպես երաժիշտի եւ անհատականության իրավունքները:

Մոդելը հանրագիրը հասցեագրել է Եվրոպական հեռարձակողների միությանը (ԵՀՄ), որն ամեն տարի կազմակերպում է «Եվրատեսիլ»-­ը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին եւ Կոնստանտին Էռնստին՝ Առաջին ալիքի գլխավոր տնօրենին, որը Սամոյլովային նշանակել է երաժշտական մրցույթում Ռուսաստանի ներկայացուցչուհի:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը Յուլյա Սամոյլովային երեք տարով արգելել է մուտքն Ուկրաինա:

Անվտանգության ծառայությունը գտնում է, որ 2015 թվականի ամռանը, ելույթ ունենալով Ղրիմում կայացած համերգում, նա խախտել է Ուկրաինայի նախարարների կաբինետի որոշումը, ըստ որի օտարեկրացիները պետք է հատուկ թույլտվություն ունենան թերակղզու տարածք այցելելու համար:

Սամոյլովան ինքը կարծում է, որ Ուկրաինայի տարածք իր մուտքի արգելքի հետ կապված իրադրությունը դեռ կարող է փոխվել:

«Այս ամենին (Կիեւի արգելքին) շատ ծիծաղելի է հետեւել կողքից, որովհետեւ ես չեմ հասկանում, թե այնտեղ ինչ են տեսել ինձնում: Ինձնում՝ այս փոքր աղջկա մեջ, ինչ­որ սպառնալիք են տեսել: Ես, մեծ հաշվով, չեմ վշտանում: Շարունակում են պարապել, չգիտես ինչու կարծում եմ, որ ամեն ինչ դեռ կփոխվի»,­-ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս