«Օլուխ» չլինելու համար դրսում պետք է ուժեղ լինել, մինչդեռ միջազգային հարաբերություններում և առավելապես հակառակորդների հետ շփումներում ինքն «օլուխ» է. Րաֆֆի Ասլանյան

Րաֆֆի Ասլանյանը գրում է.

«Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ժողովուրդն էլ գիտի, թե մենք «օլուխ» ենք, ինչքա՞ն կարող ենք հանդուրժել։

Գուցե մտերիմներից մեկը նրան բացատրի, որ երկրի ներսում որևէ ղեկավար «օլուխ» չի կարող լինել, քանի դեռ ԱԱԾ-ն ու դատախազությունն իր շահերն են սպասարկում, «օլուխ» չլինելու համար դրսում պետք է ուժեղ լինել, մինչդեռ միջազգային հարաբերություններում և առավելապես հակառակորդների հետ շփումներում ինքն «օլուխ» է ու դեռ ավելին։

Մեկը թող նրան խորհուրդ տա, որ ինքնահաստատման «կոմպլեքսներով» չտառապի և ըստ այդմ՝ ընդդիմադիր որևէ գործչի մասին իր հրապարակային խոսքում զերծ մնա երկրի ղեկավարին անհարիր՝ վիրավորական, լկտի բառապաշարից, եթե հատկապես վստահ է, որ իրեն նույն կերպ ու ավելի կոպիտ պատասխանելու են։ Նրան պետք է հասկացնել, որ ազդեցիկ, խիստ լինելը բարձր գոռալով, անտեղի բռնկվելով, հայհոյելով, ընդդիմախոսներին կալանավորելով չի որոշվում, այլ այդպիսի անձնային հատկանիշները մարդուն տրված են ի վերուստ, որոնք ինքը չունի՝ ոչ արտաքնապես, ոչ հոգեպես (հատկապես Ալիևի հետ հանդիպումները ասվածի ապացույց են)։

Հակառակը՝ իր այդ հախուռն, անհավասարակշիռ, անչափ էմոցիոնալ՝ ճղճղան, աթոռապաշտ վարքագիծն է հենց հայրենիքն այս օրը գցելու պատճառը, նորմալ մարդու մոտ այն ավելի շատ ծաղրի, հակակրանքի առարկա է դառնում, քան ղեկավարի նկատմամբ հարգանքի։ Եվ ընդհանրապես, ինքը երբեք ազդեցիկ, հարգված ղեկավար չի եղել, ներկայումս էլ այդպիսին չէ՝ անկախ այն հանգամանքից, որ մի քանիսը, հանուն իրենց պաշտոնի կամ նյութական բարեկեցության, իրեն հավանաբար փորձում են հակառակն ապացուցել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031