«ՉՎԱԽԵՆԱԼԸ վայրկյանական բժիշկ կնոջը դարձրեց հերոս». Մհեր Մկրտչյան
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրում է, «Բոլորը տեսան, որ ՉՎԱԽԵՆԱԼԸ վայրկյանական բժիշկ կնոջը դարձրեց հերոս:
Հերոս, ում կարիքը ունեն մարդիկ այս ընտրարշավի մեջ` մի կողմից լկտի և կեղտոտ, մյուս կողմից դատարկ:
Քաղաքի եռացող և անտեսանելի էներգետիկան ունի հերոսների կարիք և դա կարող է դառնալ վարակիչ: Այդ նույն էներգետիկան նույնիսկ ոչ քաղաքական կնոջը դարձնում ա քաղաքական կերպար` ումով հիանում են բոլորը անկախ կուսակցական նախընտրություններից:
Այդ էներգետիկան է, որ ողողում է համացանցը նյութով` առանց գովազդի, առանց փիառի:
Հավատացեք` այսօր բժիշկ Սողոյանը շատ շատ մարդ տարավ ընտրատեղամաս:
Այսօր բժիշկ Սողոյանը օգնեց բոլորին և, երբ Ավինյանը բժշկին դարձնի գործազուրկ` շարունակեք գնահատել նրան»:



