Ավինյանը և նրա թիմը՝ 44-օրյա պատերազմում. ինչի՞ մասին պիտի իրականում խոսեն, եր՞բ պիտի լեզուները «կծեն»

Այսօր Արաբկիր վարչական շրջանում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ հերթական միջադեպն է տեղի ունեցել. նա վեճի է բռնվել 44-օրյա պատերազմի ժամանակ անհայտ կորած ռազմական փորձառու բժիշկ, փոխգնդապետ Հրանտ Պապիկյանի քրոջ հետ: Պապիկյանը 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Հադրութի ուղղությամբ տեղակայված զորամիավորման բուժծառայության պետը։

Այս միջադեպի համատեքստում Երևանի քաղաքապետ, ՔՊ կուսակցության պատգամավորի թեկնածու Տիգրան Ավինյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախից «թռածների» թեմային:

«Ղարաբաղից իրապես թռածները էսօր նենց բարձրագոչ բաներ են խոսում: Ես էլ ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ժամանակ առաջին օրվանից գրեթե էնտեղ եմ եղել: Շատ լավ գիտեմ դերակատարներին՝ ով ա եղել, ինչ ա խոսացել, ով ա փախել, ու էդ փախնողները հիմա տենց լեզուները կիլոմետրանոց են դարձել»,- նշել է նա:

Հակադարձմանը՝ ինչի՞ քրեական պատասխանատվության չեն ենթարկվում, Ավինյանը պատասխանել է.

Կարդացեք նաև

«Ցավոք սրտի, կոնկրետ էդ դեպքերում կամավորական էդ բաների փախնելու համար ես վստահ չեմ, որ քրեական պատասխանատվության կարելի է ենթարկել մարդկանց: Բայց էն, որ իրենք բոլորով գրեթե, վստահաբար, որևէ կապ չեն ունեցել իրական պայքարի, պատերազմի հետ, և հիմա խոսում են պատերազմից և զոհերից, դրա իրավունքը բացարձակ չունենալով…

Ես երկրի փոխվարչապետ էի էդ ժամանակ, և գրեթե մինչև վերջին օրը էղել եմ Ղարաբաղում, իմ ավտոյին կրակել են, մնացել ա Շուշիի տակ, իմ վարորդը վիրավորվել ա, իմ արարողակարգի պատասխանատուն 9-ը տեղից վիրավորում ա ստացել, իմ գրասենյակի ղեկավարը Շուշիում գիշերը կռիվների մասնակից է եղել: Եվ իրականում մենք շատ լավ գիտենք Ղարաբաղի պատերազմը, թող սսկվեն, լլկվեն և սթրվեն տեղները: Սսկվեն, լլկվեն, լեզուները կծեն, իրանք կապ չունեն ո՛չ Ղարաբաղի, ո՛չ Ղարաբաղի պատերազմի հետ, մատը մատին չեն տվել: Հլը մի բան էլ կարող ա հատուկ հակառակն են արել էդ ամբողջ կռվի ընթացքում»:

Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին էր դիմել՝ ասելով.

«Պարոն Փաշինյանն ասում է, որ գեներալները փախել են. ԱԺ ղեկավարությունն ու պատգամավորները եկել էին այնտեղ, որտեղ անհրաժեշտություն կար պահեստազորայինների, որոնք այս կամ այն պատճառով լքել էին մարտական գործողությունների դաշտը։ Մինչդեռ պատգամավորները լայաղ չարեցին գոնե մի քանի ժամով գնան, աշխատեն «մոբ ռեսուրսի» (պահեստազորայինների,- Մ.Պ.) հետ։ Հիմա ո՞վ է փախել. գեներալներն են փախե՞լ, թե՞ ԱԺ այն պատգամավորները, որոնք այնտեղ էին: Ու նրանց մի քանիսին ես ճանաչում եմ»:

Այլ հարց է, որ Սեյրան Օհանյանն անուններ չէր տվել: Փոխարենը՝ մենք էինք մի քանի դրվագ և անուն հիշեցրել, բնականաբար, չէինք շրջանցել նաև Տիգրան Ավինյանին, որի դերակատարմանը 44-օրյա պատերազմի համատեքստում անդրադարձել էինք դեռ 2023-ին:

Հերթական հոդվածում, որտեղ խոսել ենք Ավինյանի դերակատարումից 44-օրյա պատերազմում, չենք շրջանցել այն դրվագը, որ պատերազմի օրերին՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող ֆոտովոլտային կայանների տեղադրման մասին ծրագրի հաստատման վերաբերյալ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է կայացրել:

Հետո արդեն Շուշիի անկումից օրեր առաջ՝ 2020 թվականի նոյեմբերի 5-ին, Արցախի այդ ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Շուշիում է, իսկ հրապարակված լուսանկարներում երևում էր նաև Տիգրան Ավինյանը:

Ի դեպ, Տիգրան Ավինյանը պատերազմի համատեքստում հիշատակում է իր գրասենյակի ղեկավարին: Խոսքը Սերժ-Վարագ Սիսեռյանի մասին է, որը ժամանակին Սեյրան Օհանյանի հասցեին մեղադրանքներ էր հնչեցրել, որ 2020թ. նոյեմբերի 5-ի երեկոյան Սեյրան Օհանյանը Շուշիից դուրս է եկել առանց նույնիսկ այնտեղ տեղակայված վերջին խմբակներին տեղեկացնելու:

Այսինքն, Շուշիում եղել և այնտեղի գործողություններին առնչվել են իշխանական ներկայացուցիչները, բայց այսօր Շուշին չպահելու համար մեղադրվում է միայն ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյանը:

Ի դեպ, իշխանության ներկայացուցիչները մասնակցել են նաև հակահարվածի հայտնի օպերացիայի քննարկմանը, որի իրավունքը, թերևս, չունեին: Տիգրան Ավինյանը կարո՞ղ է ասել՝ ինչո՞ւ է ձախողման դատապարտված գործողությունների պլան հաստատվել, կամ՝ ի՞նչ հաշվարկով է նոյեմբերի 7-ին Շուշիի անկումից հետո բերդաքաղաքը հետ վերցնելու հրաման տրվել, և արդյո՞ք հրամանատարական կետերում և այլ տեղերում պատահական մարդկանց ներկայությունը չի ազդել պատերազմի ելքի վրա: Իսկ գուցե այդ ներկայությունները պետք էին ինչ-ինչ «դոսյեների» համա՞ր….

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031