Ձերբակալվել են պետերբուրգցի մահապարտի ենթադրյալ հանցակիցները
Պետերբուրգում ձերբակալվել են Աքբարժոն Ջալիլովի ենթադրյալ հանցակիցները, որն ապրիլի 3-ին ահաբեկչական գործողություն է կատարել մետրոյում: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է իրավապահ մարմինների մի աղբյուր:
«Սանկտ Պետերբուրգի Տովարիշչեսկի պողոտայում ապրիլի 6-ի վաղ առավոտյան ձերբակալվել է երեք մարդ: Ներկայում ստուգվում են նրանց կապերը Ջալիլովի հետ»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Մի քանի մարդու ձերբակալման տեղեկատվությունն «Ինտերֆաքս»-ին հավաստել են Տովարիշչեսկի պողոտայի թիվ 22 շենքի բնակիչները: Նրանց խոսքով՝ գիշերն ուժայիններն իրականացրել են հատուկ գործողություն, ինչի արդյունքում բնակարաններից մեկից ձեռնաշղթաներով դուրս են տարել երեք հոգու, որոնք ծնունդով Միջին Ասիայից են:
Աղբյուրը նաեւ հայտնել է, որ ահաբեկչական գործողության ենթադրյալ մեղսակիցների բնակության վայրում հայտնաբերվել են ապրիլի 3-ին գետնուղում գործած ռումբին համանման պայթուցիկ սարքի տարրեր: