«Եռագլուխ հրեշ․ մայկա-տռուսիկ»-ով վախեցնող Տիգրան Ավինյանը 2025թ. փակել է շուրջ 158.000 դոլար եկամուտով, իսկ կինը՝ շուրջ 122.000 դոլար ավանդով

Ակտիվ նախընտրական քարոզարշավի լծված Երևանի քաղաքապետ, ՔՊ վարչության անդամ Տիգրան Ավինյանը, որը մի քանի տարի շարունակ այդպես էլ չի կարողանում գլուխ հանել քաղաքի կառավարումից, տրանսպորտային բարեփոխումներից, որն այս ընթացքում աչքի է ընկել, օրինակ, 7 միլիոն 650.000 դրամով ավիատոմսի ձեռքբերմամբ, իսկ վերջերս էլ զբաղված է «մայկա-տռուսիկ»-ի վրա տպագրություններով, 2025 թվականը փակել է շուրջ 58 միլիոն դրամ եկամուտով։

Բայց այս ամենի մասին՝ առավել մանրամասն․ Տիգրան Ավինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը՝ ըստ որի, նա փաստացի տիրապետում է միայն հողամասի վրա կառուցված անհատական բնակելի տան և ունի միայն մեկ՝ 2021 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի մեքենա, որը գնել է 2022 թվականին, փոխարենը՝ բավականին նկատելի են Ավինյանի հաշիվներն ու եկամուտները։

Քաղաքապետը նշել է բանկային հաշիվների մնացորդների մասին, որոնք տարեսկզբին՝ 13,711,998 դրամ էին, իսկ տարեվերջին՝ 5,858,209 դրամ, ADA Cardano, Ethereum, Bitcoin կրիպտոարժույթների գումարային համարժեքը, սակայն, նա չի հանրայնացրել։ ՔՊ-ական պաշտոնյայի կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 24,430,000 դրամ, իսկ տարեվերջին՝ 20,887,335 դրամ։

Տիգրան Ավինյանի՝ հաշվետու տարվա՝ 57,671,356 դրամ եկամուտն էլ գոյացել է Poolin հարթակից ստացած 26,523,000 դրամ այլ եկամուտներից, «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից ստացած աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից՝ նախ 1,936,152 դրամի չափով, ապա նաև՝ 29,212,204 դրամի։

Կարդացեք նաև

Հայտարարագրի՝ «Մասնակցությունն առևտրային կազմակերպություններում» բաժնում Ավինյանը նշել է կնոջ՝ Մարիամ Պահլավունու «ԲԱՐՈՒՐ» և «ԼԱՎ ՓՐՈԴԱՔԹՍ» կազմակերպությունների բաժնեմասերը՝ համապատասխանաբար՝ 100 և 34 տոկոս։

Հայտարարատուի անդամակցությունը ոչ առևտրային կազմակերպություններին և ներկայացվածությունը դրանց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում․ Ավինյանը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։

Ի՞նչ է հայտարարագրել Ավինյանի կինը՝ Պահլավունին

Տիգրան Ավինյանի կինը՝ Մարիամ Պահլավունին, իր հայտարարագրում ևս նշել է 90 և ավելի օր փաստացի տիրապետվող անշարժ գույք անհատական բնակելի տան մասին։ Ըստ հայտարարագրի՝ քաղաքապետի կինը ունի մեկ մեքենա՝ 2017 թվականի արտադրության RANGE ROVER մակնիշի, որը ձեռք է բերել 2020 թ․։

Քաղաքապետի կնոջ՝ 2022, 2023 թվականներին ձեռք բերած բաժնեմասերի արժեք է նշվել 10 հազար և 34 հազար դրամը, բանկային մի քանի ավանդները տարեսկզբին ունեցել են հետևյալ տեսքը՝ 14 միլիոն դրամ, 7,5 միլիոն դրամ, 25 միլիոն և 12 միլիոն դրամ, տարեվերջին զրոյացել է միայն 14 միլիոն դրամ արժեքով ավանդը, իսկ տարեսկզբի բանկային մի քանի հաշիվների՝ 710,863 դրամ, 1,568,515 դրամ, 1,272,698 դրամ և 4,242,328 դրամ մնացորդները տարեվերջին զրոյացել են, կամ՝ գրեթե զրոյացել։

Տիգրան Ավինյանի կնոջ՝ հաշվետու տարվա շուրջ 5 միլիոն (4,976,465) դրամ եկամուտն էլ գոյացել է 1,148,882 դրամ ընդհանուր ծավալով փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսից և այլ հատուցումից և 3,827,583 դրամից, որը սեփական՝ «ԲԱՐՈՒՐ» ՍՊԸ-ից ստացած աշխատավարձ, կամ դրան հավասարեցված վճարում է եղել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031