Մոսկվայում ավելի քան 50 հազար մարդ է մասնակցել Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության զոհերի հիշատակի երեկոյին
Մոսկվայում ավելի քան 50 հազար մարդ մասնակցել է Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարանում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակի երեկոյին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը:
«Մոսկվայի կենտրոնում հիշատակի երեկո է անցկացվում, որին մասնակցում է ավելի քան 50 հազար մարդ: Ոստիկանությունն ապահովում է հասարակական կարգն ու հիշատակի երեկոյի մասնակիցների անվտանգությունը»,- հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարությունից:
Սանկտ Պետերբուրգում ահաբեկչության հետևանքով զոհերի հիշատակի երեկո է անցկացվում նաև հենց Պետերբուրգում: Հիշատակի երեկոն անցկացվում է Տեխնոլոգիական հրապարակում, որը գտնվում է մետրոյի կայարանի հարևանությամբ, որտեղ որոտացել է պայթյունը: Նշվում է, որ Տեխնոլոգիական հրապարակ են այցելում տարբեր տարիքի մարդիկ՝ ծաղիկներով և սպիտակ փուչիկներով: «Տեխնոլոգիական ինստիտուտ» մետրոյի կայարանի մուտքի մոտ դրված են պայթյունի հետևանքով զոհվածների նկարները, մոմեր և ցավակցական գրառումներ: