Շոտլանդիայի առաջին նախարարը վստահ Է, որ այն կդառնա անկախ պետություն
Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը վստահ է, որ այն անկախ պետություն կդառնա իր կյանքի ընթացքում: Այդ մասին հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
«Ես վստահ եմ, որ Շոտլանդիան անկախ պետություն կդառնա իմ կյանքի ընթացքում եւ ՄԱԿ-ում իր տեղը կստանա աշխարհի մյուս պետությունների կողքին»,-ասել է նախարարը:
Նրա խոսքով՝ անկախության նոր հանրաքվեն «պետք է անցկացվի նույն այն հիմքի
վրա, ինչ եւ նախորդը»:
Սթերջենը նաեւ նշել է, որ առաջարկում էր փոխզիջման գնալ, «սակայն Միացյալ Թագավորության կառավարությունն ընդառաջելու պատրաստակամություն չդրսեւորեց»: Ընդսմին քաղաքական գործիչն ընդգծել է, որ նույնիսկ Մեծ Բրիտանիայից անջատվելու դեպքում Շոտլանդիան եւ Անգլիան պետք է պահպանեն ազատ առեւտուրը:
«Շոտլանդիան եւ Անգլիան միշտ պետք է ազատորեն առեւտուր անեն: Դա մեր փոխադարձ շահն է: Բայց ես դա ցանկանում եմ ընդհանուր շուկայի շրջանակներում առեւտրին զուգահեռ, որովհետեւ դա շատ կարեւոր է Շոտլանդիայի շահերի համար»,-հայտարարել է նա:
Ինչպես նշվում է, Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու իր պատրաստակամության մասին, չնայած այն բանին, որ ինքը «համաձայն չէ նրա քաղաքականությանը»: Սթերջենի խոսքով՝ Շոտլանդիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները «շատ ամուր են» եւ «երկար պատմություն ունեն»,-հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AP