Ֆիյոնը խոստացել է դատի տալ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են իրեն վարկաբեկելու արշավի կազմակերպմանը
«Հանրապետականներ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրուսուա Ֆիյոնը հայտարարել է, որ մտադիր է զրպարտանքի մեղադրանքներով դատարան հայցեր ներկայացնել այն անձանց նկատմամբ, ովքեր մասնակցել են իրեն վարկաբեկելու արշավի կազմակերպմանը՝ խորհրդարանում իր կնոջը, ինչպես պնդվում է, կեղծարարությամբ աշխատանքի տեղավորման մեղադրանքների կապակցությամբ: Այդ մասին քաղաքական գործիչն ասել է France Inter ռադիոկայանի եթերում:
«Ճշմարտությունը բոլորին պարզ կդառնա, երբ արդարադատությունը կկայացնի իր եզրակացությունը, եւ ես իմ կողմից ոչ մի կասկած չունեմ այդ որոշման հարցում: Դա զրպարտություն է, եւ ես հենց սկզբից ասում էի, որ կեղծ աշխատատեղերի ստեղծման մեղադրանքը անհիմն Է, այլապես Ազգային ֆինանսական դատախազությունն արդեն վաղուց գործը կհանձներ դատարան»,-նշել է նա:
Ինչպես ընդգծել է Ֆիյոնը, այժմ ինքը մտադիր էկենտրոնանալ նախընտրական արշավի վրա, սակայն հետագայում ցանկանում է ստիպել բոլոր նրանց, ովքեր մասնակցել են իր դեմ ծավալված «զրպարտաչական արշավին», կանգնել դատարանի առջեւ:
Ֆիյոնը նաեւ հաստատել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին մեղսակից է համարում այդ սկանդալին: «Այո՛, անտարակույս»,երկու անգամ պատասխանել է նա այն բանի հնարավորության վերաբերյալ ռադիոհաղորդավարի ուղղակի հարցին, թե պետության ղեկավարն առնչություն ունեցել է արդյոք քաղաքական գործչին հասցեին արված մեղադրանքներին:
Հունվարի վերջին Ֆիյոնը ֆրանսիական ԶԼՄ-ների նշանառության տակ է հայտնվել Canard enchaՏnռ. թերթում մի շարք հրապարակումներից հետո: Հրատարակությունը պնդում է, որ քաղաքական գործչի կինը՝ Պենելոպա Ֆիյոնը, երկար ժամանակ գրանցված էր որպես Ազգային ժողովում նրա օգնական եւ դրա համար աշխատավարձ էր ստանում, սակայն «իրական որեւէ աշխատանք չէր կատարում»: Մարտի 14-ին Ֆիյոնին պաշտոնապես պետական միջոցների հափշտակման մեղադրանքներ են առաջադրվել իր տիկնոջ աշխատանքի տեղավորման գործով:
Ֆիյոնն ինքը պնդումէ, որ հափշտակումների վերաբերյալ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են եւ ասում է, որ կշարունակի մասնակցել նախընտրական մրցարշավին՝ ղեկավարվելով միայն իր թեկնածության վերաբերյալ ընտրողների կարծիքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը։