Սիրիան կվերանա քարտեզից, եթե չհաղթի ահաբեկիչների դեմ մղվող պատերազմում. Ասադ
Սիրիայում պատերազմի մոտալուտ դադարեցման հույսը վերջին ժամանակներս զգալիորեն աճել է նախորդ տարիների համեմատությամբ: Այդ մասին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է «Վեչեռնի լիստ» խորվաթական թերթին տված հարցազրույցում, որն ապրիլի 6-ին զետեղված է նախագահական դիվանատան կայքում:
«Սիրիական բանակը մեծ հաջողությունների է հասել ռազմաճակատում շնորհիվ իր մարտիկների հաստատակամության ու ժողովրդի տոկունության, ինչպես նաեւ Ռուսաստանի, Իրանի եւ լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցության կողմից
ցուցաբերվող ուժեղ աջակցության»,-ընդգծել է Ասադը:
Նրա խոսքով՝ կառավարական զորքերը սիրիական հողում ահաբեկիչների ելուզակախմբերին դիմակայող հիմնական ուժն են:
«Սա քարոզչություն չէ, մենք հենվում ենք իրական փաստերի վրա»,-ասել է նա:
Նախագահի կողմից հարցազրույցի ընթացքում բերված տվյալների համաձայն, Սիրիայի տարածքում գտնվում են առվնազն 100 հազար ահաբեկիչներ:
«Մենք այլ ընտրություն չունենք, քան այդ պատերազմում հաղթելը: Եթե դա տեղի չունենա, Սիրիան կանհետանա Մերձավոր Արեւելքի քարտեզից»,-հավելել է Ասադը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: