Սիրիայում ելուզակային կազմավորումներին աջակցության դադարեցումը Եվրոպան զերծ կպահի ահաբեկչությունից. Ասադ
Եվրոպայի երկրները պետք է դադարեցնեն Սիրիայում աջակցություն ցույց տալ ելուզակային կազմավորումներին, եթե նրանք ցանկանում են իրենց պաշտպանել ահաբեկչությունից: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խորվաթական «Վեչեռնի լիստ» թերթում հրապարակված հարցազույցում, որն ապրիլի 6-ին զետեղվել է նախագահական դիվանատան կայքում:
Նրա խոսքով՝ Դամասկոսի եւ Եվրոպայի պետությունների հատուկ ծառայությունների միջեւ շփումները դադարեցին այն բանից անմիջապես հետո, երբ Ֆրանսիան սկսեց աջակցել Սիրիայում հակակառավարական զինված խմբավորումներին:
«Ահաբեկչության դեմ պայքարում գործընկերություն չի կարող լինել, եթե քաղաքական թշնամություն գոյություն ունի»,-ընդգծել է Ասադը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: