Բաժիններ՝

Ալիևը լռեցնում է խոսքի ազատությունը. ձերբակալվել է ընդդիմադիր գործակալության տնօրենը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է կոշտ և անօրինական մեթոդներով սաստել երկրում փոքր-ինչ կեսունակություն ցուցաբերող մամուլի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանում օգոստոսի 24-ին ձերբակալվել է անկախ «Թուրան» լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը: ԶԼՄ-ների հաղորդմամբ` Մեհման Ալիևը ձերբակալվել է հարկերից խուսափելու կասկածանքով:

Ադրբեջանի Հարկային նախարարության հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը օգոստոսի 16-ի առավոտյան լայնամասշտաբ խուզարկություն էր սկսել ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունում:

Մինչ այդ, գործակալությունում հարկային աուդիտ էր մեկնարկել: Աուդիտի արդյունքում հարկայինը «Թուրան»-ին ներկայացրել էր 37 հազար մանաթի պարտք, որը գործակալությունը պետք է վճարի: Հարկայինի հիմնավորմամբ` գործակալությունն իր եկամուտները քիչ է ցույց տվել, որպեսզի քիչ հարկ վճարի: «Թուրան» գործակալությունն իր հերթին հայտնել էր, որ գործակալությունն անօրինական ոչինչ չի արել, և հարկայինի այս քայլերն ուղղված են «Թուրանի» գործունեության խափանմանը: Հարկային հանցագործությունների նախաքննության դեպարտամենտը 2017-ի օգոստոսի 7-ին «Թուրան» գործակալության դեմ քրեական գործ էր հարուցել և նախաքննություն էր ընթանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս