Բաժիններ՝

Ռուս հայտնի մեկնաբան Ուտկինի արտահայտած ճշմարտությունը հիստերիայի մեջ է գցել ադրբեջանցիներին

Ռուս հայտնի մեկնաբան Վասիլի Ուտկինը տարակուսել է, որ ադրբեջանական առաջատար ակումբներն անվանվում են հայկական էթնոնիմներով: Վասիլի Ուտկինն այս մասին գրառում է արել իր թվիթերյան միկրոբլոգում:

«Եվ ընդհանրապես Անդրկովկասում կան լավ ավանդույթներ, անվանել երկրի առաջատար ակումբը հարևան երկրի էթնոնիմներով, օրինակ Ղարաբաղ, Արարատ»,- գրել է Ուտկինը՝ նկատի ունենալով ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբը, որն անվանվել է հայկական էթնոնիմով:

Այս հանգամանքը, ինչպես մյուս բոլոր դեպքերում, երբ բարձրաձայնվում է ճշմարտությունը, հիստերիայի մեջ է գցել ադրբեջանական հասարակությանը, որն ունենալով աղքատ պատմություն՝ սովոր է հարևաններից և այլ ազգերից «յուրացրած» էթնոնիմներով և նրանց պատմական և մշակութային ժառանգություններն իրեն վերագրելով ապրել «երջանիկ ստի» մթնոլորտում:

Ադրբեջանցիների արտահայտած հիստերիկ պոռթկումները, սակայն, չեն վհատեցրել Վասիլի Ուտկինին և նա կատարել է հաջորդ գրառումը, որում անդրադարձել է հայկական Դոլմա ուտեստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս