Բաժիններ՝

ՎԶԵԲ-ը հրաժարվել է ֆինանսավորել Ադրբեջանին

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հրաժարվել է ավելացնել Ադրբեջանում կատարվող ներդրումները: Այդ մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info-ն:

Բանկը հրաժարվել է ավելացնել ներդրումներն Ադրբեջանի ցեմենտի առաջատար արտադրող «Հոլջիմ» ընկերությունում:

Ներդրումները չավելացնելու վերաբերյալ որոշումը կայացրել է Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկի տնօրենների խորհուրդը: Բանկին է պատկանում «Հոլջիմ» գործարանի բաժնետոմսերի 10 տոկոսը: Նախորդ տարի որոշում էր կայացվել ավելացնել ներդրումները և բաժնետոմսերը հասցնել 20 տոկոսի, սակայն բանկը հրաժարվել է:

2016-ից համաշխարհային շուկայում նավթի գների և պահանջարկի նվազման հետևանքով Ադրբեջանում ստեղծվել է տնտեսական խիստ անկայուն իրավիճակ և Ադրբեջանն արտաքին ներդրումների տեսանկյունից որպես բիզնես միջավայր դառնում է ավելի անհետաքրքիր:

Նախորդ տարվա սկզբից Ադրբեջանում փակվել են բազմաթիվ արտասահմանյան ընկերությունների ներկայացուցչություններ, ինչը նույնպես պայմանավորված է այդ երկրում սկիզբ առած խորը տնտեսական ճգնաժամով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս