Յալթայում ջրի հոսքը, որը գոյացել էր տեղատարափի հետեւանքով, քշել-տարել է ճանապարհով անցնող կնոջը:
Ոսկու համաշխարհային խորհուրդը կազմել է ողջ աշխարհում ամենաշատ ոսկու պաշարներ ունեցող երկրների ցանկը։
Անդրադառնալով Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը ՌԴ տարածքում չեղարկվելու մասին հարցին՝ ինչը Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ գնահատվում է՝ որպես սադրիչ քայլ, Տարասովը նշել է, որ համամիտ չէ այդ գնահատականներին:
Ռուսաստանում սեպտեմբերի 9-ը կլինի քվեարկության օր. երկրի ողջ տարածքում նախատեսվում են ավելի քան 4,7 հազար տարբեր ընտրություններ, այդ թվում ` 59 տեղական հանրաքվե:
Ամերիկացի սենատոր Ռենդ Փոլը (հանրապեստական Քենտուկիի նահանգից) սեպտեմբերի 6-ին առաջարկել է Սպիտակ տան աշխատակիցներին ստուգել ստի դետեկտորով, որպեսզի հայտնի դառնա ամերկացի այն պաշտոնյայի անունը, որը դարձել է The New York Times թերթում հրապարակված անանուն հոդվածի հեղինակը, որում խոսվում է նախագահ Դոնալդ Թրամփի որոշումների փաստական սաբոտաժի մասին նրա իսկ վարչակազմի մի մասի կողմից։
Թուրք-ամերիկյան հարաբերությունները սրված են, և այդ սրացումը սիրիական տարածաշրջանում կարող է փոխվել բախման: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ահաբեկչության դեմ պայքարի բյուրոն իսրայելցիներին կոչ է արել սեպտեմբեր ամսվա ընթացքում զերծ մնալ Թուրքիա մեկնելուց:
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) ռազմատեխնիկական համագործակցության ծառայության պետ Դմիտրի Շուգայևը հայտարարել է, որ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը Թուրքիա կմտակարարվեն 2019թ. կեսերին։
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ, նախագահական ընտրությունների թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը դատապարտվել է 4 տարի և 8 ամիս ազատազրկման:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ընդունել Սիրիայի վերականգնման միջազգային համալիր ծրագիր։
Թուրքիան հանդես է գալիս սիրիական Իդլիբում հրադադարի ռեժիմի պահպանման օգտին եւ պահանջում է դադարեցնել ռմբակոծումներն այդ նահանգում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ Թեհրանում ելույթ ունենալով ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի՝ սիրիական կարգավորմանը նվիրված հանդիպմանը: «Ես կցանկանայի արծարծել սիրիական Իդլիբի եւ այդ տարածաշրջանի ռմբակոծման հարցը: Առաջարկում եմ հրադադար հաստատել այդ տարածաշրջանում, քանի որ ռմբակոծումները լուրջ […]
Թուրքիան մտադիր է Սիրիայի տարածքում իր ներկայությունը պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ չի հաստատվի խաղաղություն:
Իրանը Սիրիայում. ներկայությունը պահպանում է Դամասկոսի խնդրանքով ահաբեկչության դեմ պայքարելու համար, այլ ոչ թե իր կամքը որեւէ մեկին պարտադրելու համար:
Հայ-թուրքական սահմանի խախտման ինտենսիվությունը խոսում է այն մասին, որ Թուրքիան փորձում է հասկանալ, թե ինչ վիճակում են գտնվում ռուս-հայկական հարաբերությունները:
Իրանը մեկ ամսվա ընթացքում Հնդկաստանին 1,5 տարով կփոխանցի Չաբահար նավահանգստի մի մասի կառավարման իրավունքը, որը գտնվում է Սիստան եւ Բելուջիստան հարավային նահանգում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրանում երկկողմ հանդիպում է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ եռակողմ գագաթնաժողովից առաջ։
Սեպտեմբերի 8-ին Վրաստանում լրանում է երկրի նախագահի թեկնածու գրանցվելու համար նախաձեռնող խմբերից ու կուսակցություններից Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումների ներկայացման ժամկետը:
Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններն առանձնահատուկ տեղ և նշանակություն ունեն: «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Միշել Տեմերին՝ Անկախության օրվա կապակցությամբ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին Ռուսաստանի փոխվարչապետ-ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին նշանակել է ԱՊՀ-ի գործերով Ռուսաստանի ազգային համակարգող:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Խաթայի շրջանում 6 մարդ աշխատավարձ չստանալու պատճառով փորձել են խմբակային ինքնասպանություն գործել:
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ենթադրում եմ, որ շատերդ եք հետաքրքրությամբ սպասում վաղվա Պուտին-Փաշինյան հանդիպմանը, ու մտածում, թե ինչ մենք կարող ենք ձեռք բերել կամ կորցնել այդ հանդիպումից»։
Այդ մասին հայտնել է Ղազախստանի ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կոմիտեի մամուլի ծառայությունը:
Սեպտեմբերի 7-ին Ստամբուլի Բոսթանջը շրջանի ջրերի մոտ վթարի է ենթարկվել մասնավոր քաղաքացիական ուղղաթիռ։ Վթարի հետևանքով օդաչուն զոհվել է։ Ողղաթիռում եղած երկրորդ ուղևորը փրկվել է։
Կորեայի Հանրապետությունը ձգտում է ԿԺԴՀ-ի հետ հաշտության պայմանագիրն ստորագրել մինչեւ ընթացիկ տարվա վերջը:
Ֆրանսիան ապագայում կդառնա աշխարհում առաջին երկիրը, որը կփակի իր բոլոր ջերմաէլեկտրակենտրոնները (ՋԷԿ):
Թուրքիան որոշում է ընդունել դեսպանատուն բացել Պարագվայում:
Բրազիլիայի նախագահի թեկնածու Ժաիր Բոլսոնարուն դանակահարվել է Ժուիս դի Ֆորա քաղաքում կայացած նախընտրական հանրահավաքի ժամանակ:
Թուրքիային C-400 ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը տեղի կունենա 2019 թվականի կեսերին:
Էկվադորի մայրաքաղաք Կիտոյի բնակիչները (բնակչությունը մոտավորապես 1,6 մլն մարդ է) ստորգետնյա ցնցումներ են զգացել սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի ընթացքում: